Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/33025/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արաբկիրի նստավայր` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61(ներքին՝ 110), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru

ԵԴ/33025/02/22
«Կարս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Արգիշտի 7/8/

Արման Ռոբերտի Խաչատրյանի
ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանին
/ՀՀ, ք.Երևան, Չարենցի փող 42 շենք, 7 տարածք/

Հասմիկ Արտեմի Դանիելյանին
/ ՀՀ, ք.Երևան, Ֆիրդուսի փող 44 տուն/

Սիրանուշ Սեդրակի Նաջարյանին
/ ՀՀ, ք.Երևան, Ֆիրդուսի փող 44 տուն/

Ռիմա Տիգրանի Զաքարյանին
/ ՀՀ, ք.Երևան, Ֆիրդուսի փող 44 տուն/

Էլմիրա Արտաշի Ոսկանյանին
/ ՀՀ, ք.Երևան, Ֆիրդուսի փող 44 տուն/

Դավիթ Ռոբերտի Խաչատրյանին
/ ՀՀ, ք.Երևան, Ֆիրդուսի փող 44 տուն/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/33025/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Առդիր` որոշումը՝ 1 թերթից:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի «Կարս Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Արման Ռոբերտի Խաչատրյանի, Հասմիկ Արտեմի Դանիելյանի, Սիրանուշ Սեդրակի Նաջարյանի, Ռիմա Տիգրանի Զաքարյանի, Էլմիրա Արտաշի Ոսկանյանի և Դավիթ Ռոբերտի Խաչատրյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով անշարժ գույքի օտարման, անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և գույքը հայցվորին հանձնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կարս Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.06.2022թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արման Ռոբերտի Խաչատրյանի, Հասմիկ Արտեմի Դանիելյանի, Սիրանուշ Սեդրակի Նաջարյանի, Ռիմա Տիգրանի Զաքարյանի, Էլմիրա Արտաշի Ոսկանյանի և Դավիթ Ռոբերտի Խաչատրյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով անշարժ գույքի օտարման, անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և գույքը հայցվորին հանձնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ.Սարգսյան) 07.07.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
«Կարս Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 19.08.2022թ. կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արման Ռոբերտի Խաչատրյանի, Հասմիկ Արտեմի Դանիելյանի, Սիրանուշ Սեդրակի Նաջարյանի, Ռիմա Տիգրանի Զաքարյանի, Էլմիրա Արտաշի Ոսկանյանի և Դավիթ Ռոբերտի Խաչատրյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով անշարժ գույքի օտարման, անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և գույքը հայցվորին հանձնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 31.08.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/33025/02/22 քաղաքացիական գործը 26.09.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/33025/02/22 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/33025/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կարս Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Արման Ռոբերտի Խաչատրյանի, Հասմիկ Արտեմի Դանիելյանի, Սիրանուշ Սեդրակի Նաջարյանի, Ռիմա Տիգրանի Զաքարյանի, Էլմիրա Արտաշի Ոսկանյանի և Դավիթ Ռոբերտի Խաչատրյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով անշարժ գույքի օտարման, անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և գույքը հայցվորին հանձնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 13.11.2023-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ






Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`