Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/1700/02/20 դատական ծանուցացիր

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսնգրքի 95-րդ հոդված




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԵԴ/17000/02/20 քաղաքացիական գործով

Պատասխանող <<Էկոէներջի>> ՍՊԸ
հասցե՝ք.Երևան Արցախի 47
ՀՀ, ք.Երևան,Ֆուչիկի փող. 1 նրբ. 11շ. բն.16

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17000/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի Արամ Աշոտի Խաչատրյանի, Գոհար Աշոտի Հարությունյանի, Աշոտ Արամի Խաչատրյանի ընդդեմ «Էկոէներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ պայմանագրերը լուծելու և վնասը հատուցելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 06.12.2023 թվականին ժամը 10:30-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանող <<Էկոէներջի>> ՍՊԸ-ի ներկայացուցիչը, լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայր (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա) թիվ ԵԴ/17000/02/20 քաղաքացիական գործով, որպես պատասխանողի ներկայացուցիչ, մասնակցելու նախնական դատական նիստի, որը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 06-ին ժամը 10։30-ին
Ծանուցում. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է որոշում կայացնել գործի քննությունը Ձեր բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառելու հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել գործի դատաքննությանը և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն։
1. Գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`
1) ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
2) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը.
3) ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
4) ներկայացվել է հաշվարկված և չվճարված աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
5) գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին.
6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ.
7) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ m.stepanyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010511813 434

Էլ. փոստ`