Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործով

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«23» հոկտեմբերի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործով
երրորդ անձ «Արդյունաբերական ընկերություն»
բաժնետիրական ընկերությանը
/ք. Երևան, Ա. Հովհաննիսյան 14-41/



Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործն ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, երրորդ անձինք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերություն` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 29.09.2021թ. (որոշման վերջում ամսաթվի նշումը` 30.09.2021) թիվ 270-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:
Սույնով կրկին տեղեկացվում եք, որ 2023թ. սեպտեմբերի 8-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու կապակցությամբ, 2023թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, նշանակված նախնական դատական նիստը տեղափոխվում է 2023թ. դեկտեմբերի 06-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյան














Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`