Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ԵԿԴ/4577/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

24.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 և 99 հոդվածներ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ԵԿԴ/4577/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

Հայցվոր Մաստտել ՍՊԸ-ին
Հասցե՝ Կոտայք Ջրվեժ 13փ 1 փկղ 8 տուն

Դուք հանդիսանում եք ըստ հայցի Մաստտել ՍՊԸ-ի ընդդեմ Քրոսս Հիթեք ՍՊԸ-ի, Արմենիա Տելեֆոն Կոմպանի ՓԲԸ-ի՝ հեռուստաալիքների վերահեռարձակումը կասեցնելու, հեռուստաալիքների հաղորդումների գրառված օրինակները, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերն և սարքավորումները բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով որպես Հայցվոր , տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 01․11․2023թվ.-ին ժամը 16։30-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, նիստերի դահլիճ N 2/:
Գործող, 2018թվ. ապրիլի 9-ից գործողության մեջ դրված ՀՀ քաղ. դատ. օր-ի 439 հոդվածի 4-րդ կետի համաձայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել մինչև 2018թվ. ընդունված ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետևաբար քննության ենթակա հայցադիմումի համար կիրառելի են 1998թվ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղ. դատ. օր. հոդվածների պահանջները:
ՀՀ քաղ դատ օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով): Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`