Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0205/17/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Անուշ Ավետիսյանին
(ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 12-35)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 06.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/0205/17/23 դատական գործով, ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Սարգիս Ավետիսյանի, Սերգեյ Խաչատրյանի, Անի Վարդանյանի, Անուշ Ավետիսյանի, Մուշեղ Ավետիսյանի, Խաչատուր Խաչատրյանի և Հոռոմսիմ Խաչատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 15.08.2023 թվականին կայացված՝ «Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսվել է: Հրավիրվել է դատական նիստ՝ 06.11.2023 թվականին, ժամը 15:00-ին՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ համար 17):
Անուշ Ավետիսյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 12-35 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսելու մասին» որոշումը վերադարձվել է «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ2/0205/17/23 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսելու մասին» որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`