Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4140/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին որոշում:

25.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/4140/05/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«06» հունիսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ
դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Հրաչ Զաղյանն ընդդեմ Երևանի
քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 12.11.2021 թվականի թիվ 01/18-100167-1892
շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով դատավարության
մեջ Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որպես երրորդ անձ
ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Էդգար Զաղյանն ընդդեմ Երևանի
քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 12.11.2021 թվականի թիվ 01/18-100167-1892
շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս. սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը որպես երրորդ անձ ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ
վերջինիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք
այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ
անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես
նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է
առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել
իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն
տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ
անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության
արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները,

2
ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար
անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ
կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ
որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն
տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը
հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը,
գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտի արդյունքում շոշափվելու են Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքը, քանի որ վիճարկվում է Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված շինարարության թույլտվությունը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի
1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս. սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ
հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ
հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ հայցի Հրաչ Զաղյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի
12.11.2021 թվականի թիվ 01/18-100167-1892 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու
պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս. սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը ներգրավել որպես երրորդ անձ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`