Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4140/05/23 վ արչական գործով Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշում

25.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ուժի մեջ մտնելու պահից:
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական
ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու
մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ վիճարկման հայցով հայցվորին իրավունք է վերապահված
պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, որպիսի հայցը ՀՀ
վարչական դատարան ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է
վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից, իսկ վերը նշված ժամկետը բաց թողնելու հետևանքով հայցվորն
այլևս կորցնում է դրանով պայմանավորված գործողություններ կատարելու, այն է՝ վիճարկման հայց
ներկայացնելու իրավունքը:
Միաժամանակ, նշված դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորն իրավունք ունի
ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն
արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի
2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը
կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների
գնահատմանը (Տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի, երրորդ
անձ՝ Պետիկ Ալթունյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական
գործով որոշումը):
ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով և զարգացնելով մի շարք որոշումներով
արտահայտած դիրքորոշումն առ այն, որ արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ
դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին,
արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ
ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման
հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության
իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող
մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի
սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ

3
որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (Տե՛ս, ՀՀ
Սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «(…) երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ
դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում
համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու
լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին
միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ
դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց
թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝
համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով» (Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի
09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշումը):
Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ
Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հետ՝ Դատարանն եզրահանգում է, որ
օրենսդրի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերի հարցը թողնվել է դատարանի
գնահատմանը, քանի որ որպես այդպիսին օբյեկտիվորեն հնարավոր չէ նախատեսել սպառիչ ցանկ և
յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը պետք է գնահատի հարգելիության աստիճանը: Իհարկե, որոշակի
դեպքերում չի բացառվում դատարանի մատչելիության սահմանափակման հնարավորությունը, սակայն վերջինս
չպետք է խաթարի իրավունքի բուն էությունը: Ընդ որում, եթե ներկայացվում է բաց թողնված ժամկետը
վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող
ապացույցներ, ապա ներկայացված միջնորդությունն իրավունքի ուժով (ex jure) ենթակա է բավարարման:
Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
սահմանված ժամկետը պետք է սկսի հոսել հայցվորի՝ վարչական ակտի մասին իրազեկվելու հաջորդ օրվանից
և եթե այդ պահից սկսած երկամսյա ժամկետում հայց է ներկայացրել ու, միաժամանակ, ներկայացրել է բաց
թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն՝ հիմնավորելով և կցելով
հարգելիություն հաստատող ապացույց, ապա դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունն
իրավունքի ուժով (ex jure) ենթակա է բավարարման:
Տվյալ դեպքում, Հրաչ Զաղյանը խնդրել է անվավեր ճանաչել 12.11.2021 թվականին Երևանի
քաղաքապետարանի թիվ 01/18-100167-1892 շինարարության թույլտվությունը:
Դատարանն արձանագրում է, որ ներկայացված պահանջից հետևում է, որ Հրաչ Զաղյանի կողմից
ներկայացվել է վիճարկման հայց:
Միջնորդությամբ հայցվորը խնդրել է հարգելի համարել հայց ներկայացնելու համար օրենքով
սահմանված ժամկետը բաց թողնելը հետևյալ հիմնավորմամբ. ... Հայցվոր Հրաչ Դաեիի Զաղյանը
հանդիսանում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, հաշվառված և մշտապես բնակվում է
Թեհրան քաղաքում, նշված շին թույլտվության առկա կամ հնարավոր խախտումների վերաբերյալ
հնարավորություն է ունեցել փաստացիորեն տեղեկանալ միայն մարտի 17-ին՝ հենց այդ նպատակով ՀՀ
ժամանելուց հետո, որից հետո ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները խախտված իրավունքների
վերականգման վերաբերյալ: 19.03.2023 թվականին կնքվել է իմ և Հրաչ Դաեիի Զաղյանի միջև
փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր և վերջինս լիազորել է ինձ հետագա իրավական
պաշտպանություն իրականացնելու համար: Այդ պաշտպանությանն ուղղված 22.03.2023 թվականին դիմել

4
ենք Երևանի քաղաքապետարանի՝ խնդրո առարկա շինթույտվության նյութերն ամբողջությամբ ստանալու
նպատակով, ինչը ստացել ենք 30.03.2023 թվականին՝ էլեկտրոնային տարբերակով:(…):
Վիճարկվող շին թույտվության հիման վրա կատարվող շինարարական աշխատանքները ենթադրաբար
սկսվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսից, սակայն մեր կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում
են կառույցի վերգետնյա հատվածին, հնարավոր տեսանելի են եղել ավելի ուշ՝ 2023 թվականի մարտ ամսից
միայն, հետևաբար հայցվորը, մշտապես բնակվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, ավելի շուտ
չէր կարող իմանալ իր իրավունքների խախտման վերաբերայլ և չէր էլ կարող նաև արդյունավետ
իրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը ...:
Դատարանը ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը և կից փաստաթղթերը, ինչպես նաև
վարչական վարույթի նյութերն արձանագրում է, որ հայցվորի փաստարկն առ այն, որ վիճելի
շինթույլտվության մասին տեղեկացել է միայն 30.03.2023 թվականին հիմնավոր է:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ հայցվորը, 12.11.2021 թվականի թիվ 01/18-100167-
1892 շինթույլտվության մասին տեղեկանալով 30.03.2023 թվականին, պահպանել է վիճարկվող վարչական
ակտի մասին իրազեկման պահից սկսած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին կետով նախատեսված՝ վիճարկման հայցի ներկայացման երկամսյա ժամկետը:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ հայցվորը փաստացի սահմանված կարգով ձեռենարկել է իրենց
կախված անհրաժեշտ գործողություներ համապատասխան փաստաթղթերը ստանալու, միաժամանակ, միջոցներ
է ձեռնարկել իր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ և առաջնորդվելով անձի դատական
պաշտպանության իրավունքի իրացման մատչելիությունն ապահովելու սկզբունքով՝ Դատարանն եզրահանգում
է, որ հայցվորը չպետք է զրկվի իր՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից, ուստի՝
բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը իրավունքի ուժով
(ex jure) ենթակա է բավարարման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 123-րդ
հոդվածներով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 132-րդ հոդվածի
2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հրաչ Զաղյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը
հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել հայցադիմում ներկայացնելու
համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում
կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`