Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3600/05/23 վարչական գործով դատավարական ժամկետ սահամնելու մասին որոշում

25.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/3600/05/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«09» հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ
դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Անահիտ Ծովանյանն ընդդեմ ՀՀ Ներքին
գործերի նախարարության ոստիկանության, երրորդ անձ՝ Տաթևիկ Գրիգորյան՝ 03.05.2023 թվականի
միջամտող բանավոր վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով
դատավարական գործողություններ կատարելու ժամկետ սահմանելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Անահիտ Ծովանյանն ընդդեմ ՀՀ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության, երրորդ անձ՝ Տաթևիկ Գրիգորյան՝ 03.05.2023
թվականի միջամտող բանավոր վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը 19.05.2023 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր
ընթացակարգ կիրառելու մասին» որոշում: Նույն որոշմամբ՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի
հրապարակման օր է սահմանվել 29.09.2023 թվականը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից Դատարան են ներկայացվել
(ստացվել է 28.06.2023 թվականին) դիրքորոշում և վարչական վարույթի նյութերը:
Դատարանի 28.09.2023 թվականի գրությամբ դատական ակտի հրապարակման օրը 29.09.2023
թվականից փոփոխվել է 17.01.2024 թվականը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց
պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են
ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու
օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս
մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք
դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված
փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Նույն մասով
սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները,
միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց,
ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր

2
ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա
ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը
լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչև
մեկամսյա ժամկետ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի
կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև ապացույցներ
ներկայացնելու համար:
Նկատի ունենալով այն, որ պահպանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-րդ
հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ Դատարանը որոշում է սահմանել ժամկետ՝ ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 118.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով նախատեսված հնարավոր
դատավարական գործողությունները կատարելու համար:
Նշված դատավարական գործողությունները կատարելու համար Դատարանը գտնում է, որ
անհրաժեշտ է սահմանել 15-օրյա ժամկետ՝ սույն որոշումը ստանալուց հետո:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին
հոդվածի 3-րդ մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Անահիտ Ծովանյանն ընդդեմ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության,
երրորդ անձ՝ Տաթևիկ Գրիգորյան՝ 03.05.2023 թվականի միջամտող բանավոր վարչական ակտն անվավեր
ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին
հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու համար սահմանել 15-
օրյա ժամկետ՝ սույն որոշումը ստանալուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`