Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/8099/05/23 Հայցվոր Ահմեդ Ալի Մոհսին Մոհսինին /ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց,«Օրջա հյուրանոց»/

26.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/, նա¬խա¬գա¬հությամբ Արմեն Ներսիսյանի, ծանոթանալով Ահմեդ Ալի Մոհսին Մոհսինի կողմից ներկայաց¬¬ված հայցադիմումին և կից փաստաթղթերին՝

Պ Ա Ր Զ Ե Ց

Ահմեդ Ալի Մոհսին Մոհսինի կողմից 13.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը Ահմեդ Ալի Մոհսին Մոհսինին Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Ներկայացվել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 16.10.2023թ:
Անդրադառնալով միջնորդությանը՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 1-ին մասի նորմի վերլուծության հիման վրա Դատարանը գտնում է, որ վերը նշված պահանջով հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Դատարանն արձանագրում է, որ հայցվորը բաց է թողել վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ժամկետը: Նշված դիրքորոշման համար հիմք է հանդիսանում վիճարկվող որոշման ներքևի մասում հայցվորի ստորագրությունը և ամսաթիվը՝ 11.08.2023, մինչդեռ 10-օրյա ժամկետն ավարտվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ միջնորդության մեջ հայցվորը չի մատնանշել որևէ փաստ, որն օբյեկտիվորեն խոչընդոտել է սահմանված ժամկետում հայցադիմում ներկայացնելուն, այլ միայն վկայակոչել է Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երկամսյա ժամկետը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը: Այսինքն՝ տվյալ դեպքում գործում է Վարչական դատավարության օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 1-ին մասը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվաածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. «Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե ... լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 132-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հան¬րա¬պե¬տության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
2. Ահմեդ Ալի Մոհսին Մոհսինի հայցադիմումի ընդունումը մեր¬ժել:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամ¬կե¬տում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դա¬տա¬րան:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`