Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6419/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

26.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


26 հոկտեմբերի 2023թ.


Երրորդ անձ՝ Արփիկ Զաքեյանին
/հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Արհեստավորների 1-ին փ., տուն 47/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/6419/05/22 վարչական գործով ըստ հայցի Գոհար Հայկազի Գևորգյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Արթուր Զաքեյան և Արփիկ Զաքեյան՝ մասնակիորեն՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի թիվ 47 հասցեում գտնվող գույքային միավորների կազմի մեջ մտնող երկհարկանի տան երկրորդ հարկի 30 քմ ընդհանուր մակերեսով երկու սենյակների մասով, Երևանի քաղաքապետի 06.02.2012 թվականի թիվ 973-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ սույն պահանջի 1-ին կետում նշված մասով 04.05.2012 թվականի Կադաստրի կոմիտեի կողմից Արթուր Զաքեյանի անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, սույն պահանջի 1-ին կետում նշված մասով Արթուր Զաքեյանի անվամբ 2012 թվականի մայիսի 15-ին կատարված իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, սույն պահանջի 1-ին կետում նշված մասով 18.05.2012 թվականի Կադաստրի կոմիտեի էրեբունու տարածքային ստորաբաժանումում Արթուր Զաքեյանի և Արփիկ Զաքեյանի միջև կնքված §Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը¦ անվավեր ճանաչելու, սույն պահանջի 1-ին կետում նշված մասով Արփիկ Զաքեյանի անվամբ 2012 թվականի մայիսի 23-ին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2024 թվականի փետրվարի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`