Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30811/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Տիգրան Էմինի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Տիգրան Էմինի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Էմին Մուշեղի Պետրոսյանի, Անիչկա Ռաթևոսի Վարդանյանի, Մուշեղ Էմինի Պետրոսյանի, Վարդան Էմինի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, Պատասխանողի բաժինն առանաձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Տիգրան Էմինի Պետրոսյանի, երրորդ անձինք՝ Էմին Մուշեղի Պետրոսյանի, Անիչկա Ռաթևոսի Վարդանյանի, Մուշեղ Էմինի Պետրոսյանի, Վարդան Էմինի Պետրոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, Պատասխանողի բաժինն առանաձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`