Թիվ ԵԴ/0071/16/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.10.2023
Թիվ ԵԴ/0071/16/21 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Նարեկ Գարգեինի Հովհաննիսյանին
ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց, 13/1 շենք, բնակարան 22
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Մոզիրսկի շրջանի դատարանի կողմից ներկայացված՝ Նարեկ Գարգեինի Հովհաննիսյանին հարցաքննելու և դատավարական փաստաթղթերը հանձնելու վերաբերյալ դատական հանձնարարությունը:
Տեղեկացվում եք, որ վերոնշյալ դատական հանձնարարությամբ դատական նիստի օր է սահմանվել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 17:15-ին (ք.Երևան, Հալաբյան թաղամաս, 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402, 403/), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`