Թիվ ԵԴ/11978/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.10.2023
Թիվ ԵԴ/11978/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ՝ Արա Էդուարդի Դավթյանին
/ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովինար, 1 թաղամաս, 3 փողոց, տուն 19/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գուրամի Համբարձումի Դալլաքյանի իրավահաջորդ Լյուդմիլա Վահանի Խառատյանի ընդդեմ <<Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Արա Էդուարդի Դավթյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 14:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13 /402/403/, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`