Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/4207/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

30.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/4207/02/23
<<27>> սեպտեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Վալերիկի Հարությունյանին
/ՀՀ, Երևան, Ա. Տիտոգրադյան փ., 38շ., բն.37/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ՝ <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Վալերիկի Հարությունյանի և <<Արմ Պետրոլ>> ՍՊ ընկերության՝ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի <<27>>-ին, ժամը՝ <<10:35>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի հոկտեմբերի <<30>>-ին, ժամը՝ <<15:30>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

 Կրկին անգամ ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերը՝ բաղկացած <<37>> թերթից,
 ուղեկցական գրության բնօրինակը՝ բաղկացած <<01>> թերթից:

Միաժամանակ տեղեկացվում եք, որ Դատարանը 11.09.2023 թվականի դատական նիստում արձանագրային որոշմամբ որոշեց <<Տելեկոմ Արմենիա>> ՓԲ ընկերությանը փոխարինել իրավահաջորդ <<Տելեկոմ Արմենիա>> ԲԲ ընկերությունով՝ հաշվի առնելով, որ ընկերությունը վերակազմակերպվել է (հիմք դատական նիստի արձանագրությունը):

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`