Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29651/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդ.

ԵԴ2/29651/02/23



Պատասխանող՝ Գամմա Գրատուն ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Խորենացի 6


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի սեպտեմբերի 25-ին

քննության առնելով քաղաքացիական գործով ըստ հայցի Ռիչարդ Հրանտի Գիդաչյանի ընդդեմ «Գամմա գրատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստ նշանակելու վերաբերյալ հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին:
Դատարանի (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ` դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ:
Սույն քաղաքացիական գործով հայցադիմումին կից ի թիվս այլնի ներկայացված է «Կառ. ապրանքների մնացոդները պահեստներում» վերտառությամբ փաստաթուղթը:
Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձից ստանալ գործում առկա վերը նշված ապացույցի վերաբերյալ պարզաբանումներ, որի համար պետք է նշանակել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-200-րդ և 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/29651/02/23 քաղաքացիական գործով նշանակել դատական նիստ 2023 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 15:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում:

Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`