Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/18672/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Թիվ ԵԴ2/18672/02/23

Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Սամվել Աբրահամի Ակուլյանին

Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Սևանի փողոց, 2/6 նշենք, բն․ 92



Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/18672/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գայանե Բաբկենի Պապիկյանի ընդդեմ Սամվել Աբրահամի Ակուլյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 21.11.2023թ., ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010240821

Էլ. փոստ`