Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ/36857/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

01.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ/36857/02/21 քաղաքացիական գործով
Վկա Հայկուհի Բաբայանին
(ՀՀ, ք․Երևան, Նոր Արեշ փողոց, շենք 35, բնակարան 125/3)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Մարա Արտակի Ասրյանի ընդդեմ <<Ցարիցինո մսամթերքի կոմբինատ>> ՍՊԸ-ի` 30․10․2018թ․ Մարա Ասրյանի և <<Ցարիցինո>> ՍՊԸ-ի միջև կնքված աշխատանքային պայմանագրի <<5․1>> կետը անվավեր ճանաչելու, չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի գումարների բռնագանձման պահանջների մասին հա. ԵԴ/36857/02/21 քաղաքացիական գործը։
07․09․2023 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում Դատարանը հայցվորի ներկայացուցչի միջնորդության հիման վրա Ձեզ ներգրավել է որպես վկա։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 20․11․2023 թվականին ժամը 16։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7-րդ դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես վկա, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին պարտավոր եք ներկայանալ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրա պատճենով։

Դատարանը պարզաբանում է․
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 43-րդ հոդվածի՝
1. Վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն։
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
(…):
3. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հարցաքննությունը որպես վկա՝ Մարդու իրավունքների պաշտպանի մոտ գտնվող բողոքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման, ինչպես նաև իրենց մոտ գտնվող բողոքի կամ բողոքին առնչվող փաստաթղթի էության վերաբերյալ, հնարավոր է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր համաձայնությամբ:
5. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է դատավարության մասնակիցների համար։
6. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 69-րդ հոդվածի՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:




ԴԱՏԱՎՈՐ՝ Ա․ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`