Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում N 1759 Կարապետ Գևորգյանին վարչական տույժ նշանակելու մասին

02.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված






«30» հոկտեմբեր 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. Քաղաքացի Գոհար Մոսյանի դիմումում առկա տեղեկատվության հիման վրա Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «Էմ Քեյ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կազմված զննման արձանագրությունը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի հոկտեմբերի 2-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1766 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ծանուցումը։

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով քաղաքացի Գոհար Մոսյանի դիմումում առկա տեղեկատվությունը, Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 24-ին հարուցվել է թիվ 240823-2165 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ, 85-րդ, 89-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 184-րդ, 192-րդ, 198-րդ, 244-րդ և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Ընկերության աշխատողների աշխատանքային պայմանագրերը,
2.Ընկերության աշխատողների աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերը,
3. վարչական վարույթին առնչվող այլ փաստաթղթեր։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ Վահե Ալեքսանյանը 2023 թվականի օգոստոսի 24-ին Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) իրականացրել է խոհարարի աշխատանք,
2. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիներ Լինդա Բանգուրանին, Ռութ Վեիյաթսին, Սյուզզի Ամպոամմանին և Մոսաինի Հալպերին 2023 թվականի օգոստոսի 24-ին Ընկերությունում ներգրավվել են աշխատանքի առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ աշխատողների աշխատանքային պայմանագրերում չեն նշվել հիմնական աշխատավարձի չափը,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդված 3-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիներ Լինդա Բանգուրանի, Ռութ Վեիյաթսի, Սյուզզի Ամպոամմանի և Մոսաինի Հալպերի հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են անորոշ ժամկետով։
2023 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 25-ը Ընկերության տնօրեն հանդիսացած Կարապետ Գևորգյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի հոկտեմբերի 11-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Ընկերության տնօրենը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կազմվել է թիվ 1766 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Կարապետ Գևորգյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի հոկտեմբերի 30-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Ընկերության տնօրենը ևս չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ Ընկերությունում 2023 թվականի օգոստոսի 24-ին կազմված «Փաստացի աշխատողների թվաքանակի» վերաբերյալ արձանագրությունը, հաստատված է համարում, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ Վահե Ալեքսանյանը 2023 թվականի օգոստոսի 24-ին Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) իրականացրել է խոհարարի աշխատանք,
2. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է օտարերկրյա քաղաքացիներ՝ Լինդա Բանգուրանին, Ռութ Վեիյաթսին, Սյուզզի Ամպոամմանին և Մոսաինի Հալպերին 2023 թվականի օգոստոսի 24-ին Ընկերությունում ներգրավվել են աշխատանքի առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու,
3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ աշխատողների աշխատանքային պայմանագրերում չի նշվել հիմնական աշխատավարձի չափը,
4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդված 3-րդ մասի 6-րդ կետի պահանջը, այն է՝ օտարերկրյա քաղաքացիներ Լինդա Բանգուրանի, Ռութ Վեիյաթսի, Սյուզզի Ամպոամմանի և Մոսաինի Հալպերի հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են անորոշ ժամկետով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է 2023 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 25-ը «Էմ Քեյ» ՍՊԸ-ի տնօրեն Կարապետ Գևորգյանը (նույնականացման քարտ 004362349, տրված 10.02.2015թ-ին 044 կողմից, հասցե՝ Արարատի մարզ, քաղաք Մասիս, Նոր թաղամաս, 7-րդ շենք 28 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Կարապետ Գևորգյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ 2023 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 25-ը «Էմ Քեյ» ՍՊԸ-ի տնօրեն Կարապետ Գևորգյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում, խախտում թույլ տված անձի նկատմամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Կարապետ Գևորգյանին, որպես խախտում թույլ տված անձ՝
1) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2) «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու համար, այն է՝ առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, օտարերկրացի աշխատողների աշխատանքի ներգրավելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
3) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի, 95-րդ հոդված 3-րդ մասի 6-րդ կետի պահանջները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ նախազգուշացման։
2. Սույն որոշումը ծանուցել Կարապետ Գևորգյանին, հասցե՝ Արարատի մարզ, քաղաք Մասիս, Նոր թաղամաս, 7-րդ շենք 28 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`