Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԻՌԵՆ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ, հոդված

2023 թվականի մայիսի 23-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Իռեն Վարդանի Վարդանյանի անվամբ գրանցված TOYOTA ALFARD 3.0 մակնիշի, 36PF900 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 250799 /երկու հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 209667 /երկու հարյուր ինը հազար վեց հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 41132 /քառասունմեկ հազար հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2019-2022թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` Սոս Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2 22 33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`