Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԹՈՒՐԻ ՎԵՐԱՆՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ, հոդված

2023 թվականի հունիսի 13-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Արտավազդ Արթուրի Վերանյանի անվամբ գրանցված MERCEDES-BENZ ML 320 մակնիշի, 37DF914 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 112686 /հարյուր տասներկու հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 100052 /հարյուր հազար հիսուներկու/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 12634 /տասներկու հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2021-2022թթ. ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` Սոս Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2 22 33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`