Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/1391/05/22

02.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր` Հակոբ Մելտոնյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարի Թաղ 12 փող., 63 տուն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Հակոբ Պետրոսի Մելտոնյանի ընդդեմ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Հակոբ Պետրոսի Մելտոնյանի հայրությունը անչափահաս Գրիգոր Հակոբի Ֆարմանյանի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ համաձայնություն տալուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 11-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։
Միևնույն ժամանակ՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, նշանակված դատական նիստում անհրաժեշտ է Ձեր պարտադիր մասնակցությունը՝ գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ պարզելու համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`