Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/1878/05/22

02.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված


Հայցվոր՝ «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Գալստյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 16, բն. 39

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Գալստյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 23.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/32 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:35-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`