Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/3535/02/14 քաղաքացիական գործով ծանուցում:

03.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/3535/02/14
<<02>> նոյեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Պետրոս Ղազարյանին
/ք.Երևան, Դրոյի 11 շ., բն. 42/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Դավիթ Խառատյանի ընդդեմ Ասիա, Ավագ, Պետրոս, Մհեր և Ալլա Ղազարյանների` փոխառության` 9.381 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, սկսած 29.07.2014թ.-ից մինչև պարտքի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Պետիկ, Ասիա, Ավագ, Պետրոս, Մհեր և Ալլա Ղազարյանների ընդդեմ Դավիթ Խառատյանի` Երևան քաղաքի Դրոյի 11-րդ շենքի թիվ 42 հասցեի բնակարանի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման կողմից 26.04.2014թ. Դավիթ Խառատյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի <<20>>-ին, ժամը՝ <<16:00>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ 1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`