Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/8861/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Խրիստոֆոր Սամվելի Սաֆարյանին
/ք.Երևան, Գ.Նժդեհի 16 շ., բն. 7/1/

Քաղաքացիական գործ՝ ԿԴ/8861/02/21



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Զոյա Բարսեղյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/8861/02/21 քաղաքացիական գործով / ըստ հայցի Զոյա Մեհրալի Բարսեղյանի ընդդեմ պատասխանող Խրիստոֆոր Սամվելի Սաֆարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին / կայացված 31.05.2023 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան,Գ.Նժդեհի 16 շ., բն. 7/1» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`