Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/56262/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<Բնագույն քարեր>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Բաղրամյան 7 շենքի բակ /
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Գառնիկ Ղևոնդի Հովակիմյանի ընդդեմ Էդուարդ Արշակի Գաբրիելյանի և «Բնագույն քարեր» ՍՊ ընկերության՝ անշարժ գույքերի նկատմամբ հայցվորի նախապատվության և սեփականության իրավունքը ճանաչելու, որպես անվավերության հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/56262/02/21 քաղաքացիական գործը:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով հիմքով 2023թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. հունիսի 20-ին, ժամը 11:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրանց պատճեններով կանչվում եք վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող/ներկայացուցիչ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`