Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայցվոր՝ Ա/Ձ Աշոտ Առաքելյանին /հասցե ՝ Արարատի մարզ, գյուղ Նոր Խարբերդ, 1-ին փող., 1-ին նրբ., 24 շենք, բն. 2/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 31.10.2023թ. որոշումը՝ գործը /ՎԴ/3775/05/22 դատաքննության նշանակելու մասին՝ ՚1ՙ թերթից: Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-ր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/3775/05/22
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
‹‹31›› հոկտեմբերի 2023թ. ք. Երևան
Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի,
քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի,


քննելով թիվ ՎԴ/3775/05/22 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Ա/Ձ Աշոտ Առաքելյանը 17.06.2022թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային-տեսրություն վարչության 12.04.2022թ.-ի թիվ 4209805 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի 23.06.2022թ.-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
31.10.2023թ.-ին գործով կայացել է նախնական դատական նիստ:
‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››:
Գործով կայացած նախնական դատական նիստի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՎԴ/3775/05/22 վարչական գործն ըստ հայցի Ա/Ձ Աշոտ Առաքելյանի՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային-տեսրություն վարչության 12.04.2022թ.-ի թիվ 4209805 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի ապրիլի 09-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`