Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/32729/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ ԱԱրամայիս Լյովայի Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Առգե Բիզնես>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Արմինե Իլյիչի Նավասարդյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Խաչատուր Մանվելի Թադևոսյանի, Արամայիս Լյովայի Թադևոսյանի, Մանվել Արամայիսի Թադևոսյանի, Արմեն Մանվելի Թադևոսյանի, Սոֆիա Իսրայելի Թադևոսյանի, Տիգրան Լյովայի Թադևոսյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պատասխանողի բաժինը բնեղենով առանաձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. <<Առգե Բիզնես>> ՍՊԸ-ի ընդդեմ Արմինե Իլյիչի Նավասարդյանի, երրորդ անձինք՝ Խաչատուր Մանվելի Թադևոսյանի, Արամայիս Լյովայի Թադևոսյանի, Մանվել Արամայիսի Թադևոսյանի, Արմեն Մանվելի Թադևոսյանի, Սոֆիա Իսրայելի Թադևոսյանի, Տիգրան Լյովայի Թադևոսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պատասխանողի բաժինը բնեղենով առանաձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`