Թիվ ԼԴ4/0045/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.11.2023
պատասխանող` Անահիտ Դավթի Ալավերդյանին
հասցեն` Լոռու մարզ, Մեծ Պարնի, 8 փող., 14 տուն
,ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ընդդեմ Անահիտ Դավթի Ալավերդյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Դավիթ Սմբատի Ալավերդյանի և Ազգուշ Մամիկոնի Ավալյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 16․01․2024 թվականին, ժամը 16։10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`