Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/2792/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

07.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/2792/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պարտապան՝ «Բիգ-Բռիգ» ՍՊԸ-ին
(ՀՀ, ք․Երևան, Բագրատունյաց փող․, /28․,)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Դիմող) 2023 թվականի սեպտեմբերի 05-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան ընդդեմ «Բիգ-Բռիգ» ՍՊԸ-ի՝ (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Բագրատունյաց փող․, /28․, պետական գրանցման համարը՝ 269․040․00924, պետական գրանցման ամսաթիվը՝ 19․09․1995 թ․, ՀՎՀՀ՝ 02211304)՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 06.09.2023 թվականի որոշումը, դիմումը և կից փաստաթղթերի համապատասխան պատճենները պատշաճ կարգով ուղարկվել են պարտապան՝
«Բիգ-Բռիգ» ՍՊԸ-ի՝ ՀՀ, ք․Երևան, Բագրատունյաց փող․, /28․, հասցեով: Սակայն, տվյալ փոստային առաքանին վերադարձվել է Դատարան «Չի պահանջվել» նշումով:
Բացի այդ վերը նշված փաստաթողթերն ուղարկվել են «Բիգ-Բռիգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Առաքելյանի՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 7-րդ փող. տուն 17 հասցեով: Սակայն տվյալ փոստային առաքանին վերադարձվել է Դաստարան «Չի պահանջվել» նշումով:
Դատարանի «Սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» 19.09.2023 թվականի որոշմամբ Կարեն Մարտիրոսյանը նշանակվել է «Բիգ-Բռիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, նույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍնԴ/2792/04/23 սնանկության գործով Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 06.09.2023 թվականի որոշումը, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան փող., 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն հայտարարության հրապարակումից հետո՝ 7-րդ օրը դատավարական փաստաթղթերը համարվում են Ձեզ հանձնված (ստացված): Միաժամանակ տվյալ դատավարական փաստաթղթերը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում Դատարանը գործի քննությունը կիրականացնի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված կարգով։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Երվանդ Օտյան 53/2

Հեռ..` 010 74-28-60

Էլ. փոստ`