Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

2023 թվականի մայիսի 18-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Արթուր Սողոմոնի Ղարիբյանի անվամբ գրանցված VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի, 70AG071 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 316533 /երեք հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 263250 /երկու հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 53283 /հիսուներեք հազար երկու հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2019-2022թթ. ընթացքում իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`