Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/3068/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Կարեն Հրայրի Էտիբարյանին
հասցեն` ք. Սպիտակ, Էստոնական 6/16


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալլա Խաչատուրի Աբրահամյանի ընդդեմ Միքայել Արամի Տեր-Հարությունյանի, Կարեն Հրայրի Էտիբարյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Հրայր Սերյոժայի Ասլանյան, Արամ Միշայի Տեր-Հարությունյան, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ 12.02.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, 13.02.2018 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 30․01․2024 թվականին, ժամը 12։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Դատական նիստի ընթացքում դատարանի կայացրած որոշմամբ որոշվել է առաջարկել Ձեզ ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`