Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/1195/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի
ներկայացուցիչ Հարություն Չադրյանին
ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանողներ՝ Ռաֆիկ Անուշավանի
Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան, Բաբիկավան, թաղ․ 2 3

Անուշավան Սերգեյի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․Սվարանց, 1 փ․, տ․ 5

Ռազմիկ Անուշավանի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․ Սվարանց, 1 փ․, տ․ 5

Մասիս Անուշավանի Մաթևոսյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ․ Սվարանց, 1 փ․, տ․ 5

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1195/02/22


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ թիվ ՍԴ1/1195/02/22 քաղաքացիական գործով ուղարկվում է «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07․11․2023 թվականի որոշումը:
Հայտնում եմ, որ սույն գործով 07․11․2023 թվականի Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել է և գործով նշանակվել է դատաքննություն 2024թ. հունվարի 18-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ սույն գործով ներկայացուցչի լիազորագրի ժամկետը ավարտված է։
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`