Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0958/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ներկայացուցիչ Մարիամ Սանթրոսյանին
ք. Երևան, չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ

Պատասխանող՝ Վրեժ Արծվիկի Գալստյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Հ. Ազոյան, շ. 4, բն. 44

Երրորդ անձինք՝
Արծվիկ Եղիշի Գալստյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Հ. Ազոյան, շ. 4, բն. 44

Արշալույս Հմայակի Գալստյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Հ. Ազոյան, շ. 4, բն. 44

Ադելաիդա Արծվիկի Գալստյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Իսրայել Օրի, շ. 1, բն. 44

Հերմինե Արծվիկի Գասլտյանին
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Իսրայել Օրի, շ. 1, բն. 44


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կից ուղարկվում է «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06․11․2023 թվականի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դուք ծանուցվում եք ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունը ընդդեմ Վրեժ Արծվիկի Գալստյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երորդ անձիք՝ Արծվիկ Եղիշի Գալստայի, Արշալույս Հմայակի Գալստյանի, Ադելաիդա Արծվիկի Գալստյանի և Հերմինե Արծվիկի Գասլտյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) 2023թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`