Թիվ ՀԿԴ/0017/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում
13.11.2023
Քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0017/02/22
Երրորդ անձ՝ Վարդան Մելիքի Հովսեփյանին
հասցե՝ ք․Երևան, Երկաթուղայինների 3 փող․, 14 տուն
Դատական ծանուցագիր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0017/02/22 քաղաքացիական գործով «Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշումը։
Թիվ ՀԿԴ/0017/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արամ Վոլոդյայի Վարդանյանի, Կարեն Արամի Վարդանյանի, Ելենա Արամի Վարդանյանի, Ալինա Ռաֆիկի Գևորգյանի և երրորդ անձ Վարդան Մելիքի Հովսեփյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, նշանակվել է ևս մեկ նախնական դատական նիստ 2023 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 15:00-ին (հասցե՝ ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 8):
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0017/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու որպես երրորդ անձ:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Առդիր՝ դատարանի որոշումը «5» թերթից։
Դատավորի օգնական `Լ.Բադալյան