Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/16454/02/22

«Բունար» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Չարենցի 18-15/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի ««Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

««Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 07.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 18.04.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
««Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 07.04.2022թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 22.08.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործը 28.09.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ««Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`