Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 08 նոյեմբերի 2023 թվականի N 838-Ա ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2023 թվականի N 838-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Աշոտ Հովհաննիսյանի կողմից չեն կատարվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ համայնքի և Աշոտ Հովհաննիսյանի միջև 2008 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պատականությունները, այն է՝ պայմանագրով սահմանված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 9 շենքի հարևանությամբ համայնքային սեփականության ֆոնդի բնակավայրի հողերից (գույքի) կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ համայնքի և Աշոտ Հովհաննիսյանի միջև 2015 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 9 շենքի հարևանությամբ համայնքային սեփականության ֆոնդի բնակավայրի հողերից (գույքի) գտնվող գույքը վճարի դիմաց տրամադրվել է Աշոտ Հովհաննիսյանին, որն էլ համաձայն պայմանագրի՝ հանդիսանում է Կառուցապատող:

Համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 5-րդ գլխի 1-ին պարբերության, կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանվել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ: Նշված պայմանագրով որպես Կառուցապատող հանդես եկող քաղաքացի Աշոտ Հովհաննիսյանը, խախտելով պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, չի վճարել կառուցապատման իրավունքի վճարները՝ ընդամենը 45531 (քառասունհինգ հազար հինգ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ։

2023 թվականի հոկտեմբերի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 23-ին, նոյեմբերի 07-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Աշոտ Հովհաննիսյանը և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Աշոտ Հովհաննիսյանի ծրարը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191- րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈԻՄ ԵՄ

1.Քաղաքացի Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 45531 (քառասունհինգ հազար հինգ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ, որպես համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումար։

2.Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվեհամարին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`