Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/6314/02/23 քաղաքացիական դատական ծանուցագիր

15.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am
ԵԴ/6314/02/23
31.10.2023թ.

Հայցվոր Գայանե Պողոսի Բաղդասարյանին
ՀՀ, ք.Երևան, Մհեր Մկրտչյան 8/1

Պատասխանող Ազատուհի Գրիգորի Չոլակյանին
ՀՀ, ք. Երևան,Նորք, 9 փողոց, տուն 7

Պատասխանող Ազատուհի Գրիգորի Չոլակյանին
ՀՀ, ք. Երևան,Նորք Մարաշ, Սարգիս Բաղդասարյան փողոց, տուն 7

Պատասխանող Տիգրան Վրեժի Դեմիրճյանին
ՀՀ, ք. Երևան,Նորք, 9 փողոց, տուն 7

Պատասխանող Տիգրան Վրեժի Դեմիրճյանին
ՀՀ, ք. Երևան,Նորք Մարաշ, Սարգիս Բաղդասարյան փողոց, տուն 7


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Պողոսի Բաղդասարյանի ընդդեմ Ազատուհի Գրիգորի Չոլակյանի, Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գայանե Պողոսի Բաղդասարյանը 16.02.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ազատուհի Գրիգորի Չոլակյանի, Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 20.02.2023թ.:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.02.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելել պատասխանող Տիգրան Վրեժի Դեմիրճյանին և այլ անձանց ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորքի 9 փողոց 7 բնակելի տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ որևէ գործողություն իրականացնել, այդ թվում՝ օտարել այն որևէ անձի կամ այն գրավադրել և նշված անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված որևէ գործողություն իրականացնել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք, և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների բաժնի կողմից 29.08.2023 թվականի գրությամբ հայտնվել է, որ կատարողական վարույթն ավարտվել է:
Պատասխանողներ Ազատուհի Գրիգորի Չոլակյանին և Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները վերադարձվել են դատարան՝ «տեղափոխված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Ազատուհի Գրիգորի Չոլակյանին, Տիգրան Վրեժի Դեմիրճյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/6314/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Գայանե Պողոսի Բաղդասարյանի ընդդեմ Ազատուհի Գրիգորի Չոլակյանի, Տիգրան Վրեժի Դեմիրճյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 05.12.2023 թվականին, ժամը 11:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ





Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`