Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2312/02/08 քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Հակոբի Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի ՀՀ ճանապարհային ոստիկանության (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Հովհաննես Հակոբի Ղազարյանի (այսուհետ` նաև Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ճանապարհային ոստիկանության ընդդեմ Հովհաննես Հակոբի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի ՀՀ ճանապարհային ոստիկանության ընդդեմ Հովհաննես Հակոբի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 05.12.2023 թվականին, ժամը 13:50-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`