Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0104/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ1/0104/02/23 N Ե _____ /23
17 նոյեմբերի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ



Պատասխանող՝ Նիկոլայ Զախարի Բունյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Պրիվոլնոյե/



ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սերիկ Սոկրատի Բարոյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլայ Զախարի Բունյաևի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Նիկոլայ Զախարի Բունյանին հասցեագրված փոստային ծրարը հետ է վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`