Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Կարեն Վլադիմիրի Շահբազյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի Լիլիթ Համլետի Շահբազյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Կարեն Վլադիմիրի Շահբազյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկամամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Արմեն Վահանի Շահբազյանի օրինական ներկայացուցիչ Սյուզաննա Արմենի Հակոբյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, Դավիթ Արմենի Շախբազյանի, <<Կարեն Շահբազյան>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)` նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/2986/02/22 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 11.12.2023 թվականին, ժամը` 10:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`