Թիվ ԵԴ/5639/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
17.11.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. 010240821, www.court.am
ԴԴ Ա-8.2/
Քաղաքացիական գործ
ԵԴ/5639/02/22
Հայցվոր՝ ԳԱՐՄԱ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան,Ջրվեժ, Մայակ թաղ., 31 շենք, 29 բն.
Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/5639/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ԳԱՐՄԱ ՍՊ ընկերությունը ընդդեմ ՄՈՆՈԼԻՏԻԿ ԲԻԼԴԻՆԳ ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Դատական նիստը նշանակվել է 31.01.2024թ., ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 10240821
Էլ. փոստ`