Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/33458/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ <<Լաբտեխգրուպ>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) ընդդեմ ՀՀ կառավարության (այսուհետ՝ նաև Կառավարություն), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<Լաբտեխգրուպ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գ. Ներսիսյանի՝ 30.05.2022 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2022/197 որոշումը վերացնելու և որպես հետևանք <<Լաբտեխգրուպ>> ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ ՀՀ կառավարության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<Լաբտեխգրուպ>> ՍՊԸ-ի՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գ. Ներսիսյանի՝ 30.05.2022 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2022/197 որոշումը վերացնելու և որպես հետևանք <<Լաբտեխգրուպ>> ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`