Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայցվոր՝ Անուշ Ալեքսանի Ալեքսանյանին /ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյան փող. 37 շ., 25 բն./ թիվ ԵԴ/10869/02/23

18.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Անուշ Ալեքսանի Ալեքսանյանի ընդդեմ Արմեն Սուրենի Սեփխանյանի՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը որոշելու և ալիմենտի բռնագանձման պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/10869/02/23 քաղաքացիական գործով 16.11.2023 թվականին, ժամը 12:30-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 28.03.2024 թվականին, ժամը 15:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննարկման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տեղեկացվում եք նաև, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։




Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`