Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/0776/05/23 Հայցվոր Սոնիկ Արամայիսի Հարությունյանին /ք. Երևան, Հ. Հովսեփյան փողոց, 11 շենք, բն. 1/ 28.09.2023 թ.

20.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը/այսուհետ` Դատարան/ նախագահությամբ՝ Արմեն Ներսիսյանի, քննարկելով՝ վարչական՝ գործը՝ ըստ հայցի Սոնիկ Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալի՝ 15.11.2022թ. թիվ Վ-46/46 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը.

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի՝ վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սոնիկ Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալի՝ 15.11.2022թ. թիվ Վ-46/46 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի՝ 16.02.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։ Դատարանը գտնում է, որ սույն գործը նախապատրաստված է դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

թիվ ՎԴ/0776/05/23 վարչական գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի մայիսի 7-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`