Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/2842/05/23 Հայցվոր ԱՁ Հրանուշ Ներսիսյանին /ք. Երևան, Լ. Խեչոյան 2/6/ 06.10.2023 թ.

20.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև` Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի ԱՁ Հրանուշ Ներսիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 28.02.2023թ. թիվ 4227616 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

ԱՁ Հրանուշ Ներսիսյանի կողմից 19.04.2023 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 28.02.2023թ. թիվ 4227616 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատարանի՝ 27.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշվել է Վարչական դատավարության օրենսգրքի 118.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո սահմանել մեկամսյա ժամկետ, գործը քննել գրավոր ընթացակարգով և գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով 06.10.2023 թվականին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նմանատիպ գործերի քննության և լուծման համար սահմանված չէ չորսամսյա ժամկետ, մինչդեռ Դատարանը նշված գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր սահմանելիս ելել է գործի քննության և լուծման չորսամսյա ժամկետի կանոնակարգումից, ինչն առաջացրել է անհարկի ծանրաբեռնվածություն և ելնելով դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու տեսանկյունից՝ գործերի հավասարաչափ բաշխման անհրաժեշտությունից, Դատարանը գտնում է, որ գործով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել՝ սահմանելով հրապարակման այլ օր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝

ՈՐՈՇԵՑ

Ըստ հայցի ԱՁ Հրանուշ Ներսիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 28.02.2023թ. թիվ 4227616 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխել:
Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «Datalex.am» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 2024 թվականի հունիսի 6-ին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`