Թիվ ԵԴ/0130/16/22քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
20.11.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
ՙԱԱԱ՚ ՍՊԸ
/ք․ Երևան, Դավթաշեն , Սասնա Ծռեր 2/107/
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Դատարանի դատավոր Ա.Պետրոսյանի վարույթում գտնվող ՌԴ Լիպեցկի շրջանի արբիտրաժային դատարանի ՙԱԱԱ՚ ՍՊ ընկերության թիվ ԵԴ/0130/16/22 դատական հանձնարարության 31.10.2022թ.որոշման վերաբերյալ, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/0130/16/22 քաղաքացիական գործով 21.11.2023թ.–ին, ժամը 17:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ գործավար՝ Ն. Փարսադանյան
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010511813/431/
Էլ. փոստ`