Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 17 հոկտեմբերի 2023 թվականի N 746-Ա ՎԱՐՈՍ ՍԱՐՈՅԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2023 թվականի N 746-Ա

ՎԱՐՈՍ ՍԱՐՈՅԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին հայտնաբերվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Լեհվազ-Վարդանիձոր ճանապարհահատվածի ձախ կողմի «Սիմոն» կոչվող հուշաղբյուրի հարակից տարածքի ավտոկայանատեղիում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ․Անդրանիկ փողոցի թիվ 32/42 հասցեի բնակիչ Վարոս Սարոյի Ղարախանյանի կողմից կառուցվել է ինքնակամ շինություն, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Վարոս Սարոյի Ղարախանյանը, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 13-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վարոս Սարոյի Ղարախանյանը (հիմք՝ 20․09․2023 թվականի փոստային անդորրագիր AL0111348881AM), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վարոս Սարոյի Ղարախանյանը 28․09․2023 թվականի լիազորագրով լիազորել է քաղաքացի Նարեկ Սամվելի Ավետիսյանին (անձնագիր՝ AS0351436, տրված՝ 07․09․2018 թվականին, 045-ի կողմից) հանդես գալու ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում, անել հայտարարություններ, ներկայացնել դիմումներ, ստորագրել, ստանալ փաստաթղթեր, մասնակցել վարչական վարույթներին (լսումներին), ինչպես նաև կատարել այլ անհրաժեշտ գործողություններ կապված սույն լիազորությունների իրականացման հետ։

Նարեկ Սամվելի Ավետիսյանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին գրավիրված վարչական վարույթի լսումներին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն 31 օգոստոսի 2023 թվականի կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, տեղազննության արձանագրության, ինքնակամ կառույցի լուսանկարների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի 07․07․2023 թվականի թիվ 79-3/3-1063 գրության՝ Վարոս Սարոյի Ղարախանյանը առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ գյուղական բնակավայրերում իրականացնելու փաստի առթիվ։

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարի 31․08․2023 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, ինքնակամ կառույցի լուսանկարների, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի կողմից ստացված գրությունը։

Գործի փաստական հանգամանքները և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ Վարոս Սարոյի Ղարախանյանի կողմից թույլ է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում և կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագշին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։

Տվյալ պարագայում Վարոս Սարոյի Ղարախանյանը Լեհվազ-Վարդանիձոր ճանապարհահատվածի ձախ կողմի «Սիմոն» կոչվող հուշաղբյուրի հարակից տարածքի ավտոկայանատեղիում առանց համապատասխան թույլտվության և փաստաթղթերի՝ իրականացրել է շինարարություն։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումներ վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-283-րդ, 219․1 –րդ և 305-րդ հոդվածներով, , ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետով, 34-րդ հոդվածով, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը իրականացնելու համար Վարոս Սարոյի Ղարախանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Վարոս Սարոյի Ղարախանյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել ՀՀ ֆինանսների նախարարության Մեղրի համայնքի 900305081276 հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ երկամսյա ժամկետում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարոս Սարոյի Ղարախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`