Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/0464/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հակընդդեմ հայցով պատասխանող և երրորդ անձ՝
Նոննա Խաչիկի Լևոնյանին
հասցեն` ք.Վանաձոր, Զաքարյան 10/26



ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Խաչիկ Վալտերի Լևոնյանի և անհատ ձեռնարկատեր Յուրա Պարգևի Պողոսյանի, երրորդ անձինք՝ Նոննա Խաչիկի Լևոնյանի, Պարգև Հովհաննեսի Պողոսյանի իրավահաջորդ Գայանե Պարգևի Պողոսյանի և Սվետլանա Նորայրի Մարտիրոսյանի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ բռնագանձման ծանուցումները և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ Բագրատիոն Էդուարդի Դարբինյանի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձանց՝ Խաչիկ Վալտերի Լևոնյանի և անհատ ձեռնարկատեր Յուրա Պարգևի Պողոսյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու հետևանքով բանկի կողմից ստացածը վերադարձնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Խաչիկ Վալտերի Լևոնյանի, անհատ ձեռնարկատեր Յուրա Պարգևի Պողոսյանի, Գայանե Պարգևի Պողոսյանի, Նոննա Խաչիկի Լևոնյանի, Պարգև Հովհաննեսի Պողոսյանի իրավահաջորդ Գայանե Պարգևի Պողոսյանի և Սվետլանա Նորայրի Մարտիրոսյանի՝ բանկի կողմից անշարժ գույքերի /գրավի առարկաների/ նկատմամբ իրականացված արտադատական բռնագանձման գործընթացն իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 05․12․2023 թվականին, ժամը 12:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`