Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

23.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

Գործ - № ՇԴ1/2477/02/23
ԴԴ-25-
23 նոյեմբերի 2023թ.

Թիվ ՇԴ1/2477/02/23 քաղաքացիական գործով
Երրորդ անձ՝ Արտյոմ Աղաբեկի Խաչատրյանին
/հասցեն՝ ք. Երևան, Շենգավիթ համայնք, Աէրացիա թաղ. 2/3 շ., բն. 12/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ1/2477/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Վահե Իշխանի Մելիքյանի ընդդեմ Աննա Աղաբեկի Խաչատրյանի, երրորդ անձինք՝ Արաիկ Աղաբեկի Խաչատրյանի, Դուխիկ Գևորգի Մելքոնյանի, Արմեն Աղաբեկի Խաչատրյանի, Նաթելլա Գեղամի Խաչատրյանի, Գոհար Աղաբեկի Լևոնյանի, Արտյոմ Աղաբեկի Խաչատրյանի, Լյուդմիլա Աղաբեկի Ավետիսյանի, Ռուզաննա Արաիկի Խաչատրյանի, Սուսաննա Արաիկի Խաչատրյանի, Մարիամ Արևշատի Հովակիմյանի և Վարդան Արաիկի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2024թ․ հունվարի 25-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 6 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

ԴԱՏԱՎՈՐ` Մ. Էլոյան

Դատավորի օգնական՝ Գ. Ջանոյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության տեղեկատվական՝ www.datalex.am կայքից:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` 0312-50183

Էլ. փոստ`