Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/15932/02/18 քաղաքացիական գործով ծանուցում:

24.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/15932/02/18
<<22>> նոյեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Հայկ Բադալյանին
/ք.Երևան, Կոմիտասի պող. 46-63/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Գոլդ Օյլ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի ընդդեմ Հայկ Օմարի Բադալյանի, երրորդ անձ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի <<22>>-ին, ժամը՝ <<10:00>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2024 թվականի հունվարի <<18>>-ին, ժամը՝ <<10:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 22.11.2023 թվականին ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել՝ պայմանավորված նախագահող դատավոր Հ.Շահնազարյանի մոտ հարգելի հանգամանքներով, որոնք կապված են քաղաքացիական մասնագիտացմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամաբ դատավորի պաշտոնում առաջադրվելու Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-95-Ո-285 որոշման հետ, ինչպես նաև «Դատական գործով լիցենզավորված հաշտարարի մասնակցությամբ միջնորդության գործընթաց սկսելու, լիցենզավորված հաշտարարի մասնակցությամբ արտադատական միջնորդության համաձայնագրի հաստատման վարույթի առանձնահատկություններին» նվիրված վերապատրաստման դասընթացին, որպես դասընթացավար մասնակցելու պատճառներով:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`